Իմպիչմենտի մասին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության շուրջ տեղի ունեցող քննարկումների հետ կապված մի քանի փաստ.
- Եռյակի ամենաուժեղ տղեն ՍՍ-ի կենացն էր խմում ու շնորհավորում նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ
- Եռյակի ամենաուժեղ կուսակցությունը երբեք չի հայտարարել, որ ինքն ընդդիմություն ա, ուղիղ հակառակը՝ հայտարարել ա, որ ինքն ընդդիմություն չի
- Եռյակին ոչինչ չէր խանգարում ստորագրել առաջարկված փաստաթղթի տակ, որը փաստացի կնշանակեր, որ սս-ն երկրում լեգիտիմություն չունի: 
Դա կբերեր իշխանության ճգնաժամի, քանի որ դու էդ ի՞նչ նախագահ ես, որ բոլոր խորհրդարանական ուժերը քեզ իմպիչմենտ են հայտարարում՝ բացի քո քաղաքական հենարան Հանրապետականից: 
Էլ չեմ ասում, որ այդ հայտարարությանը կաջակցեին նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը: 
Սա կարող էր հանգեցնել նրան, որ իշխանական բուրգից մի քանի պատգամավոր նույնպես միանային, որի արդյունքում այդ փաստաթուղթն իսկապես դառնար ՍՍ-ի իմպիչմենտի իրավական հիմքը: Ի դեպ, այսպիսի զարգացումների ականատեսը մենք արդեն եղել ենք 2008-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել