2014 թվականին մերձընկերական շրջանակներով, որոնք գումարով այնքան էլ հարուստ մարդկանցից չեն բաղկացած, օգտագործելով միայն ֆեյսբուքի գործիքակազմը, հաջողվեց շուրջ 6000 դոլար հանգանակել, որոնցով կառուցվեց 3 խաղահրապարակ սահմանամերձ գյուղերում և մեկ մարզահրապարակ Շուշիում: Իսկ «Հայաստան» ՀՀ-ը հեռուստամարաթոնի շրջանակներում հավաքեց մոտ 12 000 000 դոլարի խոստում: Սա ընդամենը 2 000 անգամ է ավելի մեր հանգանակած գումարից: Եթե հաշվի առնենք «Հայաստան» ՀՀ-ի լայն ցանցը և քարոզչական գործիքակազմը, ապա այս գումարի չափը պետք է 500 միլիոնից 1 միլիարդ դոլարի սահմաններում լիներ: Մի խոսքով, վերևի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայերն առատաձեռն և կարեկից ժողովուրդ են, բայց «Հայաստան» ՀՀ-ի հոգեբարձուների խորհուրդը և աշխատակազմը որպես գումար հայթայթիչներ շատ, շատ վատ են աշխատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել