Վերջին դեպքերից հետո ադրբեջանական տոտալիտար քարոզչամեքենան գործի է դրվել իր ողջ թափով: Այժմ մենք էլ պետք է որոշակի փոփոխություններ մտցնենք ինֆորմացիոն դաշտում՝ որոշ հարցերի այլ մոտեցումներ ցուցաբերելով: Մասնավորապես, կարծում եմ՝ պետք է «ղարաբաղյան հակամարտություն» ձևակերպումը հետևողականորեն դուրս մղենք մեր եզրաբանությունից՝ կիրառելով միայն «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն» եզրը: «Ղարաբաղյան հակամարտությունը» ցույց է տալիս, որ կոնֆլիկտը Ղարաբաղի համար է, սակայն հստակություն չի մտցնում, թե ում միջև է այն, մինչդեռ «ղարաբաղա-ադրբեջանական» ձևակերպումը հստակորեն ընդգծում է, թե ովքեր են կոնֆլիկտի հիմնական սուբյեկտները, այսինքն՝ շեշտվում է ԼՂՀ սուբյեկտայնությունը: Պատահական չէ, որ ադրբեջանցիները հետևողականորեն կիրառում են «հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն» տերմինը՝ ընդգծելու համար կոնֆլիկտի հիմնական սուբյեկտներին և մերժելով ԼՂՀ սուբյեկտայնությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/794636143908216?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել