ԲՀԿ-ն այսօրվա ավագանու նիստում զրկեց ավելի քան 7000 աշխատողների աշխատավարձերի բարձրացումից, այդ թվում՝ մանկապարտեզի աշխատակիցներին, գրադարանավարներին, համայնքային տարբեր ծառայողներին։
Այսօր Երևանում տեղի ունեցավ հերթական ավագանու նիստը, որի ժամանակ «ԲՀԿ» խմբակցությունն ուղղակի «փայլեց» իր մտքի թռիչքով։ Խմբակցությունը դեմ քվեարկեց հունվարի 1–ից մանկապարտեզների, գրադարանների աշխատակիցների, ինչպես նաև համայնքային ծառայողների աշխատավարձների բարձրացման նախագծին։ Հիմա հարց այդ ուղեղի գիգանտներին, այս ի՞նչ շոու էր ձեր կողմից, ի՞նչ էիք ուզում ապացուցել, ուզում էիք ապացուցել, որ դուք մտքի գիգա՞նտ եք, ասեմ, որ ձեր մոտ ստացվեց ապացուցել, որ ձեր կուսակցության առաջնորդից ոչնչով չեք տարբերվում: Ինչպես երևում է՝ այս խմբակցության համակիրներն ունեն շատ կարճ հիշողություն:
Ուղղակի ցանկանում եմ հիշեցնել, որ վերոնշյալ խմբակցության համակիրները մոռացել էին, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի իրենց գործընկերները պայքարում էին պատգամավորների աշխատավարձերի բարձրացման համար, իսկ այսօր նրանք դեմ են քվեարկում: