Interpress.am-ը գրում է․

Մոսկվայում Երկուշաբթի օրը Հայաստանը հայտարարել էր երեք զինծառայողների հուղարկավորության մասին: Նրանք զոհվել են այս ամիս՝ վիճելի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի խոցած ուղղաթիռ պատճառով: Այս իրադարձությունը ավելի քան 25-ամյա այս հակամարտությունում մեծապես լարեց իրավիճակը:

Գրեթե ամեն ինչ այս դրվագում հակասական էր: Հայաստանի պաշտոնյաները ասել են, որ նոյեմբերի 12-ին երկու կողմերի շփման գծում ռուսական արտադրության ՄԻ 24 խփված ուղղաթիռը կատարում էր ուսումնական թռիչք: Ադրբեջանը հայտարարեց, որ ուղղաթիռը «գրոհել էր» ադրբեջանական դիրքերը:

Շաբաթ օրը Հայաստանի պաշտոնյաները հայտարարեցին, որ ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների մարմինները վերջապես վերադարձվել են: Հայկական կողմը դա բնութագրել է, որպես գաղտնի գործողություն, որի ընթացքում զոհվել են երկու ադրբեջանցի զինվորներ: Իրենք նշում են, որ ուղղաթիռի վերացման պահից շուրջ տասը օր այդպես էլ հնարավոր չեղավ մոտենալ անկման վայրին, քանի որ ադրբեջանական կողմը մշտական կրակի տակ էր պահում այդ հատվածը և թույլ չէր տալիս մոտենալ:

Ադրբեջանը հերքել է ուղղաթիռի անկման վայրում տեղի ունեցած բախումները, իսկ այնուհետև հերքել է նաև, որ իր զորքերը զոհեր են ունեցել հայկական կողմի հատուկ օպերացիայի ընթացքում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը ասել է, որ ամբողջապես զինված ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի գրավյալ Աղդամի շրջանի վրա թռչելիս:

1994 թվականից հետո Հայաստանը վերահսկում է Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, երբ 1988 թվականից ընթացող պատերազմում Ադրբեջանի հետ կնքվեց պաշտոնական հրադադար: Սակայն երկու հետխորհրդային երկրների միջև հակամարտությունը հեռու է կարգավորված կոչվելուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել