Փաստորեն Ջո Բայդենը՝ փոխնախագահն ԱՄՆ–ի, այսօր Թուրքիայում խոսեց Թուրքիո, Ադրբեջանի, Վրաստանի շահերի կարևորության մասին (բացի Հայաստանից) ԱՄՆ–ի շահերի հետ… Ու անշուշտ, սրանով կանաչ լույս է վառվում Պարսկաստանի դեմ պայքարին, որ շատ հավանական է՝ գա Թուրքիո ու Ադրբեջանի կողմից…
…Պարսկաստանն ունի միջուկային պոտենցիալ, որը զգուշացում է թելադրում ԱՄՆ–ին առայժմ…Բայց կարծես ԱՄՆ–ն պիտի օգտագործի թուրքերին ու ադրբեջանցուն ու իսլամիստներին, որ հարվածեն Պարսկաստանը՝ ինքն իրեն ձևականորեն դուրս պահելով այդ հակամարտությունից… Հարց է, թե Պարսկաստանը կօգտագործի՞ միջուկային ուժ Թուրքիո կամ Ադրբեջանի դեմ… Ու ո՞ր երկրները նեցուկ կկանգնեն Պարսկաստանին, կամ արդյո՞ք այդ նեցուկը մի քանի Միջին Արևելքի երկրներից, գրոշի արժեք կունենա՞ Պարսկաստանին, թե չէ…
Այն, ինչ որ ԱՄՆ–ը չի կարողանում ինքն իրագործել, որովհետև չի կարող պարտադրել ամերիկացի ժողովրդին գնալ պատերազմ Պարսկաստանում, օգտագործում է թուրքի կեղտոտ ձեռքերը…
Չգիտեմ, բայց ինքս ինձ, երբ հայհոյում եմ մեր` Հայաստանի աշխարհագրական վայրը, ահավասիկ, մի պատկերի օրինակ ևս…