Նախագահի հայտնի ելույթը Կառավարության նիստի ժամանակ դու մի ասա այնքան սթափեցնող էր, որ վարչապետը հանկարծ վեր է թռել քնից:
Հիշո՞ւմ եք՝ Նախագահը որ օբյեկտի վրա մատնացույց արեց, երբ խոսում էր փնթի աշխատանքի մասին: Հա, ճիշտ եք, խոսքը Հանրային գրադարանի մասին է: Հիմա լսեք, թե վարչապետն այսօր ինչ տեքստ է ասում Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի ներկայացած ելույթից հետո. «Եթե նման կարևորագույն օբյեկտի պարագայում այսպիսի լկտիությույն ու այլանդակություն է տեղի ունենում, ապա պատկերացնում եմ, թե մնացած օբյեկտներում ինչ խախտումներ են լինում»: Շատ ծիծաղելի է, որ մեր տեսաբան վարչապետը 5 տարի պաշտոնում աշխատելուց հետո դեռ ընդամենը պատկերացնում է թե ինչ է կատարվում: Լավ վարչապետ ախպեր էսքան ժամանակ մտքովդ ոչ մի անգամ չի անցել ստուգես, կամ ստուգող ուղարկես ու պարզես, թե էտ շենքի վրա ծախսված 690 մլն դրամն ինչ ա եղել: Իսկ ի՞նչ է եղել, գիտե՞ք: Մոտ 2 մլն դոլլար գումար բյուջեից հատկացրել Հանրային գրադարանի շենքի վերանորոգմանը, իսկ շինարարությունն իրականացնողը, ում պետք է վերահսկեր Քաղաքաշինության նախարարը, երեկ հանկարծ պարզել է, որ չնայած նախագծային հաշվարկով նախատեսված է եղել բարձրացնել սեյսմազինվածության մակարդակը, դա չի իրականացվել, հաշվի չի առնվել ներքին և արտաքին ջրերի ներթափանցումը հիմքեր: Հիմնական աշխատանքները կատարվել են սխալ եւ ոչ ճիշտ հերթականությամբ, իսկ նախընտրությունն էլ տրվել է ներքին հարդարման աշխատանքներին: Հիմնանորագման աշխատանքների կատարման ընթացքում նույնպես խախտվել է խնդրի լուծման առաջնահերթություհը` չապահովելով ջեռուցում և օդափոխություն, իսկ ջեռուցման համակարգը մինչև օրս էլ չի շահագործվել: Կարճ ասած 2 մլն-ի դիմաց մի թեթև պատերը փչել ա ու գրպանել մնացած գումարը: Իսկ վարչապետը դրա մասին միայն նոր է իմանաում: