Գիտնականները կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին բազմաթիվ հետազոտություններ են կատարում, և արդյունքները անհավանական են: Ծանոթացիր վերջին բացահայտումներին. բավական նոր ու հետաքրքիր բաներ կգտնես:

Մարմինդ ավելի շուտ է սիրահարվում, քան ուղեղդ
Մարդկանց մեծ մասը կարծում է, որ սիրահարվելը զգացմունքային ճանապարհորդություն է, որը ժամանակ է պահանջում: Մինչդեռ քո մարմինը շատ ավելի արագ է արձագանքում: Բժիշկների հավաստմամբ, երբ սիրահարված ես, ուղեղդ քիմիական նյութեր է արտադրում, որոնք ստիպում են քեզ խելագարի պես զգալ յուրաքանչյուր մեկ հինգերորդ վայրկյանը մեկ: Դա նույնքան արագ է, որքան…
Հետևյալ քայլերը կարող են երկուսիդ ավելի մոտեցնել
Գիտականորեն ապացուցված է, որ զուգընկերոջդ հետ ավելի կապվելու բազմազան մեթոդներ կան: Կարևորն այն է, որ դրանց արդյունքում մարմինն ակտիվորեն սկսում է արտադրել օքսիտոցին, որը հայտնի է նաև սիրո հորմոն անունով:
Սահեցրու մատներդ նրա թևի վրայով, երբ միասին հեռուստացույց եք դիտում
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման թեթև, փետուրային հպումները խթանում են օքսիտոցինի հոսքը:
Շքեղ ընթրիքի գնացեք
Միասին համեղ ուտեստներ ճաշակելը, ապացուցված բան է, նույնպես խթանում է այդ նյութերի առատ հոսքը:
Փաթաթվեք միասին փափուկ վերմակով
Շատ գիտնականներ գտնում են, որ լավ զգացողություններ փոխանցող այդ հորմոնն արտադրվում է, երբ տաքուկ և հարմարավետ է:
Սերը իրականում կարող է մեղմել ցավը
Բժիշկները բացահայտել են, որ ուղեղի վրա կոնկրետ հատված գոյություն ունի, որն արձագանքում է սիրուն: Պարզվում է, որքան էլ տարօրինակ է, նույն հատվածը պատասխանատու է նաև ցավի համար, և համաձայն Սթենֆորդի համալսարանի աննախադեպ ուսումնասիրության` կարող ես դադարեցնել ցավը` պարզապես մտածելով ընկերոջդ մասին, քանի որ և՛ սիրո, և՛ ցավի համար պատասխանատու է միևնույն զգայական կետը:

Աղբյուրը` cosmo.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել