Երբ Սեյրան Օհանյանին ԼՂՀ պաշտպանության բանակից բերեցին նշանակեցին ՀՀ ՊՆ Գերագույն շտաբի պետ, ես այդ քայլը դժգոհությամբ ընդունեցի՝ դա համարելով հերթական խոշոր ռազմավարական սխալը, քանի որ ԼՂՀ պաշտպանության նախարարի նշանակումը ՀՀ պաշտպանության նախարար բիծ էր թողնում մեր կողմից մշակված ԼՂՀ-ն որպես անկախ պետություն ներկայացնելու քաղաքականության վրա:
Երբ Սեյրան Օհանյանը նշանակվեց Մարտի 1-ի արտակարգ իրավիճակի պահպանման պատասխանատու, ես թշնամանքով ընդունեցի այդ քայլը՝ նրան համարելով Մարտի 1-ի ռազմական հեղաշրջման պատասխանատու:
Բայց այս տարի օգոստոսին սահմանագծում լարվածության ժամանակ նրա նկատմամբ վերաբերմունքս փոխեցի, ու էսօրվա փայլուն օպերացիայից հետո հասկացա, որ մեր եզակի, (ամենայն հավանականությամբ միակ) նախարարներից մեկն ա, որ գիտի՝ ինչ ա անում, կոմպետենտ ա, գիտի՝ ինչը երբ ու ոնց պետք ա անի, ու անկախ իմ քաղաքական հայացքներից, համոզմունքներից, նախկինում արտահայտածս կոշտ քննադատությունից՝ այո՛, ընդունում եմ, որ նա վերջին տարիներին մեր լավագույն պաշտպանության նախարարներից մեկն է ու իսկական պրոֆեսիոնալ է:
Միգուցե սխալվում եմ, միգուցե հետագայում նա նորից կատարի մի քայլ, որ ատելությամբ ու թշնամանքով կընդունեմ կամ նորից կքննադատեմ, բայց էս պահին, այսքանն իմ մեջ մտածելով, չէի կարող չարտահայտել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10205179032585132
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել