Երեկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Ֆեյսբուքում մի սրտաճմլիկ նամակ էր գրել, առ այն՝ որ 5000 դրամ տուգանքը չմուծելու համար իր հաշիվների վրա կալանք է դրվել: Ու նույն Ուրիխանյան Տ-ն ու իր կուսակցությունը երեկ տապալել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այդ օրինագծի մեջ էր մտնում նաև վարչական տուգանքների համաներման հարցը:
Ցավն էն ա, որ Ուրիխանյանի սեփական կաշվի վրա խնդիր զգալուց մի քանի ժամ առաջ փաստացի իր մասնակցությունն ունեցավ վարորդներին մեծ հոգսից ազատելուն խանգարելու հարցում:
Հազարավոր քաղաքացիներ էս օրերին ու նախորդող ամիսներին հերթերի մեջ են կանգնած ԴԱՀԿ-ի դիմաց՝ փորձելով ապացուցել, որ իրենք մուծել են տուգանքը, կամ նամակ չեն ստացել: Կար կոնկրետ հնարավորություն մարդկանց օգնելու հարցում, բայց ընդդիմությունը տապալեց, որ հետո բողոքելու թեմա ունենա երևի:
Բա դուք չէի՞ք, որ ինչ անում ժողովրդի համար էիք անում, թե՞ էդ կարգախոսը ասելու համար ա միայն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/570623389737110?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել