Հայ օդաչուների մարմինները ադրբեջանցիների ձեռքերում չեն. ՊՆ մամլո խոսնակ. yerevannews.amYerevannews.am-ը գրում է.

Ադրբեջանում վերջին դեպքերի հետ կապված ակտիվացել են խոսակցությունները կապված Քարվաճառում երկու դիվերսանտների վերադարձման հետ: Մասնավորապես, այսպես կոչված մեջլիսում, պատգամավորներից մեկը հայկական ուղղաթիռի խոցման փաստը անվանել էր լավ հնարավորություն, որը թույլ կտա վերադարձնել Ադրբեջանի երկու քաղաքացիներին:

Այս մասին տեղեկություն տեղեկություն ստանալու համար YerevanNews.am-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի: «Այդ դիվերսանտները դատապարտյալներ են և գտնվում են Ղարաբաղում»,- պատասխանեց ՊՆ խոսնակը:

Ամեն դեպքում կա մտավախություն, որ հայ օդաչուները գտնվում են ադրբեջանական կողմի մոտ և հենց այդ է պատճառը, որ այսքան երկար ժամանակ նրանք հնարավորություն չեն տալիս մոտենալ ուղղաթիռին: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց մտավախությունը՝ ասելով. «Եթե օդաչուները գտնվեին ադրբեջանցիների ձեռքում, ապա հիմա նրանք դրանից շոու էին սարքել:

Մեր կարծիքով իրենք էլ չեն կարողանում գտնեն մեր օդաչուներին»: Նշենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները: Շփման գծում արձանագրված միջադեպից մեկ շաբաթ անց միջնորդները այս հարցի շուրջ արդեն երկրորդ հայտարարությունն են տարածել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել