Ո՞րն է սահմանագիծը...
Մենք լայնամաշտաբ պատերազմ չենք ուզում: Սա պարզ է: Մենք, ընդհանարապես պատերազմ չենք ուզում, իսկ եթե թշնամին, և՛ ուզու՞մ է, և՛ հրահրու՞մ...: Ի՞նչ ենք անելու: Ավելի ճիշտ՝ մինչև որտե՞ղ ենք պատրաստ զիջել, որ պատերազմ չլինի... Ասենք, եթե նրանք մի խրամատ, գյուղ, շրջան կամ Արցախի կեսը գրավեն, պատերազմից խուսափելու համար պիտի լռենք ու զերծ մնանք պատասխանից, հա՞: «Արժանապատիվ ու բարոյական» հաղթանակներն էլի՞ գրավիչ են... Այս հարցում կամ զիջում ե՛ս, կամ ո՛չ: Այլ սահման չկա, ու եթե զիջում ենք նահատակ զինվորին, ուրեմն՝ սա դեռ սկիզբն է...
Հ.Գ. Շարքում կանգնած զինվորը, ի վերջո, պետք է զգա՞, որ իր հետ նման կերպ չեն վարվելու, որ ԻՐ համար բանակ և ժողովուրդ է կանգնելու, թե՞...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/800901103307891
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել