Այսօր ԵԱՀԿ գրասենյակի առջև ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› կազմակերպությունը նախաձեռնել էր բողոքի ակցիա` հայկական ուղղաթիռի ոչնչացման և Ադրբեջանի ագրեսիվ գործունեության կանխման համար: Երիտասարդ համալսարանականներն իրենց մտահոգությունն են հայտնում Արցախում ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցման և դրա պատճառով լարվածության մեծացման կապակցությամբ: «Չենք կարող անտարբեր լինել խոցված ուղղաթիռի հայ օդաչուների ճակատագրի նկատմամբ: Ուստի պահանջում ենք ԵԱՀԿ-ից համապատասխան միջոցներ ձեռնարկել ուղղաթիռի անձնակազմի մարմինները հայրենիք վերադարձնելու և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու ուղղությամբ։»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել