Արտառոց դեպք Երևանում. կողոպտել են ԲՀԿ-ական պատգամավորին, որը շուտով, ըստ երևույթին, էլ պատգամավոր չի լինի:
Մոտավորապես սենց վերնագրով հեսա մի քանի տասնյակ նյութեր կհայտնվեն հայկական կայքերում: Պարզվում ա՝ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի մեքենայի հետևի ապակին են կոտրել ու տարել են, ուշադրություն, ոչ ավել ոչ պակաս Էնֆիաջյանի կուսակցական տոմսը:
«Պատգամավորն ուշագրավ է համարում այն, որ մեքենայում եղել են արժեքավոր իրեր, բայց դրանց ձեռք չեն տվել»,-ըստ «Առավոտ»-ի՝ ասել ա Էնֆիաջյանը:
Նկատենք, որ Էնֆիաջյանի պատասխանն ավելի արտառոց ա, քան գողության փաստն ինքնին. ստացվում ա, որ Էնֆիաջյանի համար կուսակցական տոմսը հեչ էլ արժեքավոր չի: Հաշվի առնելով էն, թե ԲՀԿ-ում ոնց են վերաբերվում կուսակցության սիմվոլներին՝ հաստատ Էնֆիաջյանին բարդ զրույց ա սպասվում, որը, հնարավոր ա, ավարտի մանդատը վայր դնելու տխուր վերջաբանով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել