1in.am–ը գրում է.

1018032487

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հակառակորդները երկուշաբթի Պրահայի կենտրոնում ցույց են կազմակերպել՝ մեղադրելով նրան ռուսամետության մեջ, գրում է RIA Novosti գործակալությունը:

Չեխիայի նախագահը վերջին ամիսների ընթացքում բազմիցս նշել է, որ դեմ է ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, ինչպես նաև քննադատել է Ուկրաինայի իշխանությունների գործողությունները:

Ցուցարարները փողոց են դուրս եկել նախագահի հրաժարական պահանջող պաստառներով: Նրանք Պրահայի կենտրոնից ոտքով քայլել են մինչև նախագահի նստավայր և իրենց պահանջներով նամակ են հանձնել: Նամակը գրված է եղել կարմիր թերթիկի վրա՝ որպես Stop ազդանշանի խորհրդանիշ:

Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, մեկնաբանելով հականախագահական ցույցը, հայտարարել է, որ Զեմանը երկրի ղեկավար է ընտրվել ժողովրդի կամքով, և նրա առաջնային խնդիրը մարդկանց միավորումն է՝ անկախ նրանց համոզմունքներից: Իսկ ժողովուրդն էլ, իր հերթին, իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, այդ թվում և զանգվածային ցույցերի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել