Մի միտք է պտտվում ուղեղումս, պիտի կիսվեմ: Ամռանը մեր բանակը պատվով դուրս եկավ իրավիճակից, իսկ Սեյրան Օհանյանը կենտրոնական ֆիգուր էր դարձել այնքան, որ ոչ թե Արտգործնախարարի հետ էին այդ պահին գործակցում միջազգային կառույցները և հաշվի առնում, այլ Օհանյանին: Մեծ է հավանականությունը, որ վերջին դեպքն ուղղված է նաև Ս.Օհանյանի և նաև, իհարկե, բանակի դեմ: Ուզեցան ասել՝ շատ մի վեր-վեր թռեք, այսպիսի բան էլ կարող ենք անել: Իմ համոզմամբ՝ սա կատարվեց դրսի ուժերի և ներքին ուժերի համագործակցությամբ: Սա Հայաստանում իշխանությունը իրար չզիջելու նպատակ էլ կարող է հետապնդել: Սեյրան Օհանյանին իր տեղը նստեցնելու նպատակով: Չէ՞ որ սա լուրջ վնասեց մեր բանակի իմիջը: Հա, ու չի բացառվում, որ ամենևին էլ Ռուսաստանը չկազմակերպեց: Չի բացառվում, որ այլ ուժեր կազմակերպած լինեն, որպեսզի ատելություն խորացնեն Ռուսաստանի դեմ, քանի որ զենքը մատակարարողը Ռուսաստանն է: Դե ասեք, սխալ եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10205023789176565?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել