Tert.am-ը գրում է․
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելուց հետո, Հայաստանը պետք է ԼՂՀ խնդրի բանակցային գործընթացում կտրուկ փոխի իր մարտավարությունը:
«Մենք պետք է կոշտացնենք մեր դիրքորոշումները բանակցային գործընթացում, պահանջենք ճանաչել պատերազմի արդյունքը՝ այնպիսին ինչպիսին այն կա, և որ ԼՂՀ-ն ստանա համապատասխան անկախ կարգավիճակ: Շարունակել Ադրբեջանի խաղը, մեզ համար անթույլատրելի է: Իսկ նրանց արածը խարդախություն է, երբ զորավարժությունների ժամանակ ուղղաթիռ են խփում: Մենք շատ անգամ ենք նման հնարավորություն ունեցել, բայց երբեք չենք արել: Ինձ համար ուղղաթիռի դեպքը բացառիկ չէ, քանի որ ադրբեջանցիները շատ անգամ են այնպիսի բաներ արել»,- ասաց նա:
Վահան Շիրխանյանը նշեց, որ Հայաստանը ռազմական հարթակում հաղթանակ է տարել, իսկ դիվանագիտականում՝ ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



