Tert.am-ը գրում է․

Խորհրդարանական ոչ իշխանական հինգ խմբակցությունների կողմից ԱԺ-ում քննարկման է դրվել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու և ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու հարցը: Համամասնական ընտրակարգին հիմնականում կողմ են նաև արտախորհրդարանական ուժերը:

Tert.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց, որ 100-տոկոսանոց համամասնական համակարգը քաղաքական համակարգի կայացման լուրջ խթան է: Նա նշեց, որ կուսակցական ցուցակով ընտրություններին մասնակցելու դեպքում օլիգարխները ֆեոդալական մեխանիզմով չեն կարողանալու վերահսկողություն իրականացնել: Միաժամանակ Պետրոս Մակեյանը նշեց, որ նույն համամասնական ընտրակարգի պարագայում, ինքը ունի մտավախություններ:

«Իմ մտավախությունն այն է, որ այս վարչախումբը կարող է նորից նույն ձևով օլիգարխներին, ֆեոդալներին մտցնել ցուցակների մեջ և պարտադրել, որ իրենց համար նույն գործն անեն, ինչ նախկինում էին անում: Այսինքն` եթե ընտրական համակարգը չգործի, ապա այս փոփոխության պարագայում էլ՝ բոլոր դրական կողմերով հանդերձ, կարող է նույն արդյունքը ստացվի»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ թեև այս գործընթացի մասին վաղուց էր խոսվում, սակայն վարչախումբը դժվարությամբ է զիջումների գնում: «Իշխանության համար, կարծես, դրանք ռեալ գրպանում դրած մանդատներ լինեին»,- ասաց նա և ենթադրեց, որ իշխանությունը  այլ ճանապարհներ կմտածի, որպեսզի այդ մանդատները շարունակի ունենալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել