«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության բանակցությունների ընթացքում Ղազախստանը իրոք պահանջել է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրվի:

 Հայաստանցի բանակցողները, սրան ի պատասխան, ասել են, որ նման հնարավորությունը քննարկելի է, բայց կա մի հանգամանք, դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանը դե յուրե ճանաչի Ղարաբադի անկախությունը: ՀՀ կառավարության մի ներկայացուցիչ մեր թղթակցին ասել է, որ եթե լրջորեն ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելու պայման լինի, դա կդառնա լեգիտիմ առիթ, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը»,–գրում է թերթը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել