Lurer.com–ը գրում է.

Օսլոյի «Բրիսթոլ» հյուրանոցում տեղի է ունեցել ադրբեջանցի իրավապաշտպաններին Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հիմնած Անդրեյ Սախարովի անվան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս մասին հայտնել է contact.az-ը:

Facebook սոցիալական ցանցի իր էջում NIDA շարժման ակտիվիստ Ուլվի Հասանլին գրել է, որ միջոցառումը բացել է Հելսինկյան կոմիտեի տնօրեն Հաուք Լունդը՝ խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների խմբի մասին:

Այնուհետև ելույթ է ունեցել բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկին: Ի նշան Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի հետ համերաշխության՝ նա վերջինիս նկարով շապիկ է կրել:

«Ժամանակին այստեղ պատկերված էր իմ լուսանկարը», - ասել է նա:

Մրցանակը շնորհվել է քաղբանտարկյալների ընտանիքի անդամներին՝ Ինթիգամ Ալիևի դստերը, Լեյլա Յունիսի դստերը և Ռասուլ Ջաֆարովի եղբորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել