Panorama.am-ը գրում է.
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Վենեսուելայի թեմի առաջնորդ Կոմիտաս արք. Օհանյանին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանին և իրաքահայ համայնքային գործիչ Պարույր Հակոբյանին:
Ինչպես հաղորդում են Սփյուռքի նախարարությունից` ողջունելով սրբազան հայրերին ՀՀ սփյուռքի նախարարը արժևորել է Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովում քննարկված՝ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգը և սրբադասմանն առնչվող հարցերը: Հ.Հակոբյանը կարևորել է Կոմիտաս վարդապետի սրբացման անհրաժեշտությունը:
Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվել է կատարել 2015-ի ապրիլի 23-ին՝ Մայր աթոռում:
Հանդիպման ընթացքում խոսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայ եկեղեցու հետ Հայաստանում և Սփյուռքում համատեղ իրականացվելիք միջոցառումների մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



