Նոյեմբերի 13-ին` երեկոյան ժամերին, Ադրբեջանում` Գանձակի շրջանում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Նասիմի Իսմայիլ օղլու Ջավադովն էր (թերևս պայմանագրային, 1977-ին ծնված), բախվել է ծառին, ապա միկրոավտոբուսին: Ավտովթարի հետևանքով տուժածը գանգուղեղի վնասվածք է ստացել: Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն: Այս մասին հաղորդում է ադրբեջանական շրջանային KepezTV հեռուստաընկերության կայքը:
Նշենք, որ սա ադրբեջանական զինուժի` մեզ հայտնի դարձած առաջին վիրավորն է 2014-ի նոյեմբեր ամսվա ընթացքում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել