Պորտուգալիա–Հայաստան խաղի տոմսերը մեծ պահանջարկ ունեն «սև» շուկայումArmsport.am-ը գրում է․

Այսօր՝ նոյեմբերի 14–ին պորտուգալական Ֆարու քաղաքի հարևանությամբ գտնվող «Ալգարվե» մարզադաշտում տեղի կունենա Եվրո–2016–ի ընտրական փուլի Պորուգալիա – Հայաստան հանդիպումը։

Ինչպես հայտնի դարձավ armsport.am–ին, Հայաստանի հավաքականի տասնյակ երկրպագուններ առայժմ չեն  կարողանում տոմսեր գնել, քանզի նախատեսված 480 տոմսերից միայն 130 են բաժին հասել հայերին։ Մնացածը գնել են պորտուգալացիները։ Այժմ տասնյակ հայ երկրպագուներ ստիպված են «սև» շուկայից 30–50 եվրոյով տոմսեր գնել, որպեսզի կարողանան ներկա գտնվել հանդիպմանը։

Հիշեցնենք, որ նախապես հայերի համար նախատեսված սեկտորի տոմսերն նախապես արժեին 10 եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել