Ladynews.am-ը գրում է․

Խիտ, երկար և գեղեցիկ մազերն անտարբեր չեն թողնում տղամաևդկանց: Այս գանձի տիրուհուն տղամարդիկ ուղեկցում են հայացքներով, միաժամանակ` կանայք խանդոտ հառաչում են:

Պետք չէ կարծել, թե տղամարդիկ չեն հասկանում կանացի սանրվածքներից: Նրանք ըստ վարսերի ունակ են որոշել ուշադրության առարկայի վիճակը, ինչը պետք է հաշվի առնել ժամադրության գնալիս: Տղամարդիկ չեն գնահատում վարսահարդարման վրա ներդրած ջանքերը, նրանք գերադասում են բնական վիճակը, ինչը ստեղծում է կնոջ թեթև, ռոմանտիկ կերպար: Այդպիսի ոճ կարելի է ստանալ բնական սանրվածքի միջոցով:

Երկար, ուղիղ մազերը տղամարդկանց դուր են գալիս, քանի որ դրանք ունեն բնական տեսք, ըստ վարսերի կարելի է դատել տիրուհու առողջական վիճակի, ճիստ սնվելու, հիգիենայի և մարմնի խնամքի մասին: Մազերին առողջ տեսք հաղորդելուն կօգնի դրանց վրա ուղղող շիճուկ քսելը, որը սիլիկոն է պարունակում: Մազերը ֆենի տաք օդի տակ չորացնելիս դրանք կարելի է պատել փայլեցնող ազդեցությամբ ցողով:

600x580

Սեքսուալ հեղափոխություն

Կանանց համար անհասկանալի պատճառով տղամարդիկ խելագարվում են Մեգան Ֆոքսի համար, ում համարում են անկրկնելի: Տղամարդկանց գրգռության են հասցնում նրա հյութեղ շուրթերը, թուխ մաշկը և խիտ մազերի փայլուն գանգուրները, դյութիչ հայացքը: Սակայն ամեն ինչ շատ հեշտ է բացատրվում. նրա մազերի վիճակը վկայում է լավ առողության, երիտասարդության և էներգիայի մեծ պաշարի մասին:

Նման գեղեցկության պատրանք ստեղծելուն կօգնի ուղղացնող կրեմը, որը պետք է քսել խոնավ մազերին: Թափված մազերը պետք է չորացնել ներքին շերտերից սկսած՝ այն պտտելով կլոր սանրի վրա: Չոր մազերը պետք է պատել ցողով, իսկ դրանց ծայրերը` շիճուկով, ինչը կուժեղացնի ազդեցությունը:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել