Անկախ Հայաստան

1:1

Էսօր ալամեզոն պորտուգալիցիքին թվալու ա, թե սուտի թիմի հետ են խաղում ու կփորձեն մատների արանքով նայել, իսկ մերոնք էլ ինչպես այլ ուժեղ թիմերի հետ են խաղում, էս խաղում էլ ամենայն հավանականությամբ կխզարեն։
Ուղղակի 1:1 ասեցի, որ մեր թիմին աչքով չտամ: 

Սամվել Մարտիրոսյան

Երևի ոչ ոքի: Դե մերոնք, կարծես թե, նորից սկսել են հունի մեջ ընկնել։ Հետն էլ սիրում են գնալ հյուր ու էնտեղ համը հանել։

Տաթևիկ Ավետիսյան

2-1՝ Հայաստանը կպարտվի

«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում այսօր կայանալիք խաղում նախ երկրպագելու ու հավատալու ենք մեր՝ Հայաստանի հավաքականի հաղթանակին, սակայն կարծում եմ, որ Պորտուգալիա-Հայաստան խաղը կավարտի 2-1 հաշվով: Այս պահին վերջին տեղում է Հայաստանը, սակայն բավական է մեկ հաղթանակ, և իրավիճակը կփոխվի: Արազը չի լինելու կազմում, սակայն մեր «ծանր հրետանին» տեղում է:
Պորտուգալիան սեփական հարկի տակ հանդիպումներում մեծամասամբ ֆավորիտ է համարվում, այդ պատճառով խաղի այսպիսի ելք եմ կանխազգում: Ամեն դեպքում՝ առա՛ջ Հայաստան, մենք հավատում ենք:

Հայկ Հակոբյան

Կարծում եմ 3-2՝ հօգուտ Պորտուգալիայի ազգային հավաքականի:

Վահագն Թևոսյան

Հույս ունեմ՝ գոնե ոչ ոքի։


Նարեկ Մարգարյան

Հայաստանն անպայման կհաղթի: Դրանից ա կախված իմ՝ տարվա առաջին խաշ ուտելը։

Zohrap Yeganyan

Զոհրապ Եգանյան

Հայաստանի հաղթանակ՝ 2:1 հաշվով։ Մերոնք այսօր հրաշալի են խաղալու։

Աշոտ Սարգսյան

Կարծում եմ՝ 1:1 կավարտվի խաղը։

Վարուժան Բաբաջանյան

Չնայած ֆուտբոլից այնքան եմ հեռու, որքան երկրագունդը լուսնից, բայց կարծում եմ, որ խաղը կավարտվի ոչ ոքի՝ մեկ- մեկ։

Հայկ Դերզյան

Իմ կարծիքով՝ կգրանցվի 1-1 հաշիվը կամ մեր հավաքականը մեկ գնդակի տարբերությամբ կհաղթի:

Ռոբերտ Գասպարյան

Հայաստանի ազգային հավաքականն արտագնա հաղթանակ կտանի պորտուգալացիների հանդեպ: Հաշիվը կբացենք մենք, հետո կհավասարվի, երկրորդ կեսում մերոնք առաջ կանցնեն հաշվի մեջ: Ռոնալդուն էլ չի խփելու։

Գևորգ հեթանոս Ղազարյան

2:1՝ հօգուտ Հայաստանի: Հաշիվը գրում եմ որպես երկրպագու, քանի որ շատ եմ ցանկանում տեսնել Հայաստանի հաղթանակը: Հնարավոր է՝ որպես ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող այլ հաշիվ ասեմ, իսկ որպես երկրպագու`այլ: Բայց հավատացած եմ՝ այս դեպքում երկու պարագայում էլ նույն հաշիվը կասեմ։ Միաժամանակ դրա բոլոր հնարավորությունները կան:

Գրիգոր Դանիելյան

3:1՝ առանց մեկնաբանության, ուղղակի ես եմ այդպես ուզում:

Պետրոս Ղազարյան

Հայաստանը չի պարտվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել