Օրերս Ազգային ժողովի քառօրյա նիստից հետո ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջև ծեծկռտուք է եղել:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Զուրաբյանին լրագրողները հարցրեցին երեկ խորհրդարանի միջանցքում տեղի ունեցած միջադեպի մասին: Զուրաբյանը սկզբում հետաքրքրվել է՝ արդյո՞ք Ֆարմանյանն արդեն խոսել է այդ թեմայով, թե ոչ և նոր խոսել. «Լավ բան չի, որ նա այդ պատահարի մասին վազել է ու լրատվամիջոցներին, մի քիչ զոռ տալով, սուտ ասել, դա լավ չէ: Մեր ժողովուրդը շատ լավ գիտի, թե նման պատահարների առաջին խոսողներն ինչ են, չեմ ուզում համապատասխան բառը կիրառել, այն երեք տառից է բաղկացած: Ժողովրդից որ հարց ու փորձ անեք, կասեն, թե դա որ բառն է։»

Երևի բոլորին արդեն պարզ է, թե ինչ բառի մասին է խոսում ՀԱԿ խմբակցության նախագահը: Փաստորեն, Զուրաբյանի կարծիքով՝ լրատվամիջոցների ու լրագրողների հարցերին պատասխանելն անբարոյականություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել