Shamshyan.com-ը գրում է․

Կամիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից տեղեկացանք, որ այս պահին դեռ երկխոսության մեջ են գտնվում համապատասխան իշխանությունների հետ խոցված ինքնաթիռին մոտենալու հարցում: ԼՂՀ Պաշտպանության բանակը դեռ չի կարողանում մոտենալ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքի չեզոք գոտում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված ուղղաթիռին եւ մինչև հիմա հայտնի չէ անձնակազմի ճակատագիրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՊՆ նախարարությունից: Արցախի պաշտպանության բանակն այդ հարցով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել