Replik.am-ը գրում է․

Ղրղստանում Իսիկ Կուլ լճի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի հզորությունը էպիկենտրոնում կազմել է 5,5 բալ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10կմ խորության վրա: Վտանգ կա, որ ցնցումները կկրնվեն:

Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Բիշկեկից 240կմ հեռավորության վրա:

Ներկա պահին ավերածությունների և տուժածների մասին ոչինչ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել