Life.panorama.am-ը գրում է․
Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է: Նոյեմբերի 14-ը՝ որպես դիաբետի դեմ պայքարի միջազգային օր, հենց այնպես չի ընտրված, այն յուրօրինակ խորհուրդ է պարունակում: Ինսուլինի հայտնաբերման հեղինակը կանադացի ազգային հերոս հռչակված, տաղանդավոր բժիշկ-գիտնական Ֆրեդերիկ Բանտինգն է, ում ծննդյան օրն էլ հենց հռչակվել է այդ հիվանդության դեմ պայքարի միջազգային օրը: Օրվա խորհուրդը շաքարախտով տառապող հիվանդի գիտելիքների բարձրացումն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շաքարային դիաբետով տառապում է շուրջ 250 մլն մարդ: 2005 թ.-ին դիաբետով տառապող հիվանդների թիվը 180 մլն է եղել : Տարեկան 10 միլիոն հոգի ավելանում է այդ թվին: Աշխարհում մահվան դեպքերի 5 տոկոսի պատճառը այս հիվանդությունն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



