Պարոնյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվելSlaq.am-ը գրում է․

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 14-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ս. Խ.-ի (ծնվ. 1937 թ.) դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել