Life.panorama.am-ը գրում է․

Ռոբին Ուիլյամսն իր ողջ կարողությունը թողել է երեխաներին ու երրորդ կնոջը

Օրեր առաջ Ռոբին Ուիլյամսի իրավաբանները բացել են մահացած դերասանի ժառանգությունը, համաձայն որի նրա ողջ կարողությունն անցել է երեխաներին ու երրորդ կնոջը: Ժառանգությունը գնահատվում է 50 մլն դոլար: Դերասանն այն կազմել էր 2009 թվականին:

Ըստ տեքստի` կարողության մեծ մասն ուղղվելու է թրաստային հիմնադրամին, որի միջոցները մաս առ մաս փոխանցվելու են Ուիլյամսի երկու ամուսնություններից ունեցած երեխաներին: Ռոբինը մտածել է նաև իր կնոջ` Սյուզան Շնայդերի մասին` մինչև մահ ֆինանսական աջակցություն տրամադրելով: Ֆինանսական օգնության ծավալը որոշվելու է Ուիլյամսի և Շնայդեր ամուսնական պայմանագրի կետերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել