Նոյեմբերի 17-ին՝ ժամը 17.00-ին, Եվրասիական միության անդամակցելու փաթեթը մտնում է ԱԺ:
Արժի մեր երեսփոխաններին մեկ հարց տալ. ռուսական սպառազինության շարունակական մատակարարումները, որոնցով հայ զինվորներ են սպանվում, այդ միության ամբողջական շարունակական փաթեթի մա՞սն են, թե՞ Հայաստանը դեպի միություն քշելու ռուսների քաղաքականության բաղկացուցիչ մաս:
Եվ արժի հասկանալ՝ արդյոք այդ այսպես կոչված ռազմավարական դաշնակցի բիզնեսը ինչքա՞ն «բիզնեսի» տեղ է ընձեռում արդեն Հայաստանին:
Եվ արժի հասկանալ, եթե ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը պիտի լինի կրկին չեզոք, իսկ ռազմական մատակարարումները բազմամիլիարդանոց, ապա ո՞րն է իբր թե «անվտանգության» շարժառիթը ԵՏՄ-ին միանալու:
Կարծում եմ՝ առնվազն մինչև ուղղաթիռային ճգնաժամի հաղթահարման (պատասխան պատժիչ գործողության) և ռուսական զենքի վաճառքի հարցերի պարզաբանումը, ԱԺ ընդհանրապես պիտի այդ հարցը չքննարկի:
Գրում եմ՝ գիտակցելով հանրապետական իշխանության քաղաքական մտահորիզոնի սահմանները: Այս նվազագույնը գոնե կարան անել և խաղացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել