Orer.am-ը գրում է․
ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 13-ին’ ժամը 21.36-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին՝ որատուս գյուղի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Օ. Ա.) 03 ՕՍ 823 պետհամարանիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է ճանապարհի բանուկ հատվածում. տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
Նյութի աղբյուր՝ http://www.orer.am/?p=36170
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



