Ինչու է նախկին ոստիկանապետի որդին հայտնվել դատարանումArmlur.am-ը գրում է․

Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանն իր պարտապանների հետ համաձայնության գալու ուղիները ստիպված է դատարաններում փնտրել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ դատական հայց է ներկայացրել «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ: Վերջինիս հիմնադիրը Երեւանի նախկին ոստիկանապետի որդին` Արմեն Նազարյանն է: Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ իրեն գումար բռնագանձելու պահանջով: «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Սեւակ Մարաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանություններ տալուց: «Այս գործով անգամ դատական նիստ չի եղել եւ, միգուցե, կողմերը հաշտության գան, ուստի առայժմ ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանություն անելուց»,- ասաց Մարաբյանը: Ի դեպ, «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ն միջնորդել է, որպեսզի «Բիզնես լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի հաշիվների եւ գույքի վրա արգելանք դրվի: Արդյունքում՝ գործը քննող դատավոր Գագիկ Խանդանյանը հոկտեմբերի 13-ին միջնորդությունը մասնակի բավարարել է: Նախկին ոստիկանապետի որդու ընկերության գույքի վրա արգելանք է դրվել: Նշենք նաեւ, որ դատարանում պատասխանող ընկերության ներկայացուցիչը հենց ընկերության հիմնադիր Արմեն Նազարյանն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել