1in.am-ը գրում է․

Սեպտեմբերին Օմար Գոնզալեսը՝ զինված դանակով, կարողացավ Սպիտակ տուն ներթափանցել ԱՄՆ նախագահական նստավայրի անվտանգության համակարգում տեղ գտած տեխնիկական և կազմակերպչական բազմաթիվ բացթողումների պատճառով: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության զեկույցին:
ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված զեկույցի հակիրճ բովանդակության համաձայն՝ երբ Գոնզալեսը անցել է Սպիտակ տան պարսպի վրայով, անվտանգության աշխատակիցներից մեկը բջջային հեռախոսով է խոսելիս եղել՝ ականջակալները հանած, որով ստացվում է տագնապի ազդանշանը: Դրա պատճառով նա չի կարողացել բավարար օպերատիվությամբ շանը բաց թողնել Գոնզալեսի վրա:
Այսպիսով, Գոնզալեսը ժամանակ է ունեցել անցնելու թփուտների վրայով, որը անվտանգության մյուս աշխատակիցը, իր հերթին, սխալմամբ համարել է անանցանելի:
Այս միջադեպից հետո Գաղտնի ծառայության ղեկավար Ջուլյա Պիրսոնը լքեց իր պաշտոնը: