Почему люди могут жить в Хиросиме и Нагасаки, а в Чернобыле — нет

1945 թ.-ին, երկու ճապոնական քաղաքների` Հիրոսիմայի և Նագասակիի վրա միջուկային ռումբ նետեցին։ Տասնյակ տարիներ անց՝ 1986 թ.-ի ապրիլի 26-ին, Ուկրաինայի Չեռնոբիլյան ԱԷԿ-ում պայթեց չորրորդ միջուկային ռեակտորը։

Այսօրվա դրությամբ Հիրոսիմայում և Նագասակիում անվտանգ պայմաններում ապրում են 1,6 միլիոն մարդ, իսկ չեռնոբիլյան զոնան՝ 30 կմ շառավղով, համարվում է անմարդաբնակ։

Հիրոսիմայի վրա ընկած «Փոքրիկ» անունով ռումբը 3 մետր երկարության էր, կշռում էր մոտավորապես 4,5 տոննա և պարունակում էր 63 կգ ուրան։ Ինչպես և նախատեսվում էր, ռումբը պայթեց 600 մետր բարձրության վրա, սկսվեց ռեակցիան և արդյունքում 16 կիլոտոննա հզորությամբ պայթյուն առաջացավ։ Քանի որ Հիրոսիման դաշտավայրային քաղաք էր, «Փոքրիկ»-ը ահռելի վնասներ հասցրեց։ 70 հազար մարդ զոհվեց, այդքանն էլ վնասվածքներ ստացան։ Շինությունների 70%-ն ավիրվեց։ Եվս 1900 մարդ, որոշ ժամանակ անց, մահացան քաղցկեղից։

Бомба «Толстяк»

Նագասակիի վրա նետված «Հաստլիկ» անունով ռումբը պարունակում էր 6 կգ պլուտոնիա և պայթեց 500 մետր բարձրության վրա` առաջացնելով 21 կիլոտոննա հզորությամբ պայթյուն։ Քանի որ ռումբը պայթեց հովտում, քաղաքի մեծ մասը պայթյունից չտուժեց։ Այդուհանդերձ, 45-70 հազար մարդ մահացավ տեղում, ևս 75 հազարը վնասվածքներ ստացան։

Почему люди могут жить в Хиросиме и Нагасаки, а в Чернобыле — нет

Իսկ ինչ վերաբերում է Չեռնոբիլյան վթարին, ապա այն կարելի էր կանխել։ Ռեակտորի կառուցվածքում էական թերություններ կային։ Առաջին հերթին սառեցնող հեղուկը բավարար չեղավ կասեցնելու աստիճանաբար բարձրացող ջերմաստիճանը։ Եվ երկրորդ, երկաթբետոնի փոխարեն ատոմակայանը կառուցված էր ծանր բետոնով։

Почему люди могут жить в Хиросиме и Нагасаки, а в Чернобыле — нет

 

 

Երբ ինժեներները որոշեցին արտադրողականության փորձարկում անցկացնել, պարզեցին, որ 205 ձգասռնիներից աշխատում էին միայն 6–ը։ Այդ իսկ պատճառով սառեցնող հեղուկը շատ քիչ ծավալներով էր գալիս, իսկ այն, որն առկա էր ռեակտորում, արագ գոլորշիանում էր։ Արդյունքում պայթյուն տեղի ունեցավ, և տասնյակ տոննա ատոմային վառելիք դուրս թափվեց։ Այդ միջադեպի արդյունքում զոհվածների հստակ թիվ դժվար է գտնել։

Այսպիսով, 30 կմ շառավղով Չեռնոբիլյան զոնայում ռադիոակտիվ իզոտոպների աղտոտում տեղի ունեցավ։ Այնպիսի իզոտոպների, ինչպիսիք են ցեզին-137, ստրոնցիի-90 և յոդ-13, ինչը տարածքը վտանագավոր է դարձնում մարդկանց համար։

Հիրոսիմայում և Նագասակիում այդպիսի բան տեղի չունեցավ։ Այդ տարբերությունը պայմանավորված է 2 գործոնով. Չեռնոբիլյան ԱԷԿ-ում սովորականից շատ միջուկային վառելիք կար, և պայթյունը տեղի էր ունեցել հողի վրա, այլ ոչ օդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել