Lurer.com-ը գրում է․
Lատինաամերիկացի երգիչ Մարկ Էնթոնին ամուսնացել է վենեսուելացի մոդել Շենոն դե Լիմայի հետ, հայտնում է huffingtonpost.com-ը։
46-ամյա Էնթոնիի ու 26-ամյա մոդելի պսակադրությունը կայացել է Դոմինիկյան Հանրապետության հանգստավայրերից մեկում:
Մի քանի շաբաթ առաջ Էնթոնին ինսթագրամի իր էջում հայտնել էր, որ անակնկալ է սպասվում, սակայն չէր հստակեցրել:
Սա Էնթոնիի երրորդ ամուսնությունն է, ով վեց երեխա ունի իր նախկին կապերից: 2011-ին նա բաժանվել էր Ջենիֆեր Լոպեսից:






Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=162848&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել