Գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն, կնոջ մտածելու ունակությունը կախված է նրա կառուցվածքից:
Հետազոտության արդյունքների համաձայն, «տանձաձև» կառուցվածք ունեցող, այսինքն` փոքր կուրծք ու փարթամ ազդրերով կանայք ավելի խելացի են մնացած կանանցից:
Բացի այդ, փարթամ ազդրերը նշանակում են, որ կինը ավելի խելացի երեխա կարող է լույս աշխարհ բերել: Իրենց «խելք-կառուցվածք»զուգահեռը գիտնականներն ապացուցել են լրիվ գիտականորեն.
«Լիքը ազդրերում կուտակված ճարպը մեծ քանակով օմեգա-3 ճարպաթթու է պարունակում, որը պատասխանատու է հղիության ընթացքում սաղմի ուղեղի զարգացման համար» ասում են գիտնականները:
Այս եզրահանգումներն ավելի քան 16 հազար կանանց ու աղջիկների հետազոտության արդյունք են:
Գիտնականներն ուսումնասիրվողներին հնարամտության թեսթեր են հանձնարարել և ավելի կլորիկ ազդրերով կանայք ու նրանց երեխաները ճիշտ պատասխաններ են տվել