Ի՞նչ ԵԱՀԿ, ի՞նչ ուրիշ ուժ: Ապրեն մեր երկու պետությունների՝ ՀՀ և ԼՂՀ ՊՆ-ները: Ժամանակը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ի խոսքերը փուչիկ են և ոչ այլ ինչ: Իրական, տեսանելի քայլ երբեք չենք տեսել: Հիմա էլ, երբ ուղղաթիռ են խփել՝ ԵԱՀԿ-ն ուղղակի բառերի կույտ է հրամցնում: Ո՞վ չէր հասկանում, որ ԼՂՀ ուղղաթիռը խփելուց հետո երկու երկրների միջև լարվածությունն ավելանելու է: Ինչևէ...
Վստահ եմ, որ Ադրբեջանը արժանի հակահարված է ստանալու: Թշնամին ևս մեկ անգամ ապացուցեց իր թուլությունը՝ խփելով անզեն ուղղաթիռին, կրկնում եմ՝ անզեն ուղղաթիռին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել