
Newmag.am-ը գրում է․
Այս հոդվածը գրվել է Դմիտրի Չերնիշյովի ու Գրիգորի Կրամսկոյի` սեքսի ու կյանքի իմաստի մասին դասախոսությունների հիման վրա: Նրանք փորձել են մարդու կյանքին նայել ֆիզիկայի տեսանկյունից, հաշվի առնել այն ուժերը, որոնք ազդում են տղամարդու ու կնոջ վրա, որոնք ուղղորդում են նրանց: Նրանք խոսում են ոչ թե կոնկրետ իմ կամ քո մասին, նրանք խոսում են ինչ-որ վերացական մարդու մասին: Նրանք հավատում են, որ մենք երբեք մեր ծնողներից չենք գողացել մանրադրամ եւ սեքսով զբաղվել ենք միայն սիրելի մարդու հետ: Նրանք բաժանել են կյանքը յոթ տարի տեւողությամբ շրջանների:
0-7 տարեկան
Դուք ֆանտաստիկ հաջողակ եք: Ծնվել եք որպես մարդ: Երկրի վրա գտնվող բոլոր էակներից Դուք ամենակարողն եք: Գերմանամկան համար Դուք Աստված եք: Մեկ օր ապրող թիթեռնիկի տեսանկյունից էլ անմահ եք: Նույնիսկ մարդկանց մեջ Դուք ունեք բացառիկ առավելություններ. ունեք բոլոր վերջույթները: Ավելին, Դուք սպիտակ մարդ եք` ծնված անհամեմատ խաղաղ ժամանակաշրջանում: Մարդն իր կյանքի առաջին երեք տարում իմանում է ամբողջ կյանքի ինֆորմացիայի 80 տոկոսը: Նա սկսում է լսել ու տեսնել, սողալ, քայլել ու վազել, փորձել ու հոտ քաշել, խոսել ու հասկանալ: Ճգնաժամը հետեւում է ճգնաժամին, կամ էլ անկեղծությունը` անկեղծությանը: Մարդը հասկանում է, որ ինքն այս աշխարհում ամենաանգնահատելի էակը չէ: Հասկանում է, որ կարող է ճիշտը չասել եւ որ մյուսներն էլ կարող են սուտ ասել: Դա միանգամից մեծացնում է հնարավորությունները: Մարդը բախվում է չարին: Հնարավոր է, մարդը բախվի նաեւ մահին: Դա կարող է լինել սիրելի տատիկը կամ փողոցից գտած թռչնակը: Մարդը հասկանում է առաջին միտքը, որ հետո շատ արագ մոռացվելու է. մեզ շրջապատող բոլոր մարդիկ մահանալու են: Բոլորը, բացի մեզանից:
7 – 14 տարեկան
Երեխան զարգանում է շատ արագ: Նա փորձում է, որքան հնարավոր է, արագ մեծացնել իր ազդեցության դաշտը: Նա արդեն կարող է հիանալի ղեկավարել իր ծնողներին: Ծնողական ազդեցությունն էլ աստիճանաբար սկսում է նվազել: Երեխան արդեն ընկերներ ունի: Հոր փոխարեն հայտնվում է նոր ընկեր` հեռուստացույցը: Կարծիք կա, որ եթե երեխային անընդհատ ասել ճիշտ բաներ` լսել մեծերին, չնեղացնել թույլերին, երեխան կդառնա դաստիարակված մարդ: Հիմարություն: Դա քիչ է: Երեխաները ոչ այնքան լսում են մեծերին, որքան ընդօրինակում նրանց պահվածքը: Բավական է, որ հայրը մեկ անգամ մայրիկին հայհոյի կամ հարվածի, երեխան սկսում է անհավանական քանակությամբ սխալներ անել: Ամենալավ օգնությունը, որ կարող են ցուցաբերել ծնողները` երեխային սովորեցնել չվախենալ սխալներ անելուց ու սովորել ուղղել դրանք: Կարեւոր չէ, թե ինչպես է դա տեղի ունենում. Ծնողներն են պատմում սեքսի մասին, թե բակի տղաները, բայց երեխան ինչ-որ մի պահի հասկանում է, որ բոլոր մարդիկ բեղմնավորվել են ու ծնվել: Եւ երեխաները սկսում են ուշադրությամբ ուսումնասիրել իրենց մարմինը: Տղաների մոտ առաջին անգամ լինում է էրեկցիա: Ավելի հասկանալի է դառնում, թե ինչի համար են պետք աղջիկները: Աղջիկների համար առաջին շոկը մենստրուացիոն ցիկլն է: Մեծանում է կուրծքը: Խաղերը դառնում են ավելի ստեղծագործական: Տղաները սովորում են սիրահետել: Եւ բոլորը նայում են առաջին պոռնոֆիլմերը: Երեխայի մեջ պայքարում են երկու ուժեր` ավանդույթի շարունակման ու դրա ջախջախման ուժերը: Ո՞րը կհաղթի, հիմնականում կախված է շրջապատից: Երեխան դադարում է լինել երեխա, նա դառնում է մարդ: Այս տարիքում մարդը շատ զգայուն է: Նա դեռ չունի մեծերի ցինիզմը` մոռանալ վիրավորանքը եւ արդեն չի կարող երեխայի պես քնել, արթնանալ ու մոռանալ:
14 – 21 տարեկան
Առաջին սեքսը: Ինչպե՞ս: Սպասեք, այդ տարիքո՞ւմ: Սկսվում են առաջին կասկածները: Ինչ-որ բան այն չէ: Աղջիկները, հնարավոր է, չեն զգում օրգազմ: Տղաներն էլ վստահ են, որ սերմնազատումը հենց օրգազմն է: Չնայած, օրգազմը նյարդային համակարգի ռեակցիա է, իսկ սերմնազատումը` սեռական: Այո, մեկն առանց մյուսի հնարավոր է: Եթե առաջին փորձը չի ոչնչացնում սեքս անելու ցանկությունը, սկսվում է փորձարարությունների փուլը: Սեքս ծովափին, կտուրին, մեքենայում: Դատարկ բնակարանի բացակայությունը մեծացնում է ֆանտազիան: Առաջներում այս տարիքի տղաներին տանում էին հասարակաց տուն: Ավելի անհամարձակների համար սկսվում է շրջապատի ճնշումը` ինչպե՞ս, այս տարիքում դեռ չի հասցրե՞լ: Պարզվում է, որ սեքսը «կլեռասիլից» արդյունավետ է: Երբեմն սեքսը վերածվում է սպորտային մրցության` ով ավելի շատ: Սեքսը, որպես փորձառություն եւ որպես ընկերների հետ խոսելու թեմա: Հնարավոր է նաեւ հրաժարում սեքսից: Նիցշեն կարծում էր, որ մարդը երեք փուլ է անցնում` ընձուխտ, առյուծ եւ երեխա: Ամեն մի երեխա սկզբում ընձուխտ է: Ինչպես ընձուխտն է հավաքում ջուր, նա էլ հավաքում է գիտելիքներ: Հետո առյուծն է: Նա ամեն ինչ հերքում է: Նա կուտակել է գիտելիքներ ու փորձ անցյալից, հասարակությունից եւ վստահ է, որ այդ ամենը պետք է ոչնչացնել: Եթե մարդը չի կարողանում ներգրավվել շրջակա միջավայրին, սկսում է մտածել ինքնասպանության մասին:
21 – 28 տարեկան
Մարդու կյանքը քիչ-քիչ ձեւավորվում է: Նա ավարտում է ինստիտուտը կամ սկսում է աշխատել: Ավելի շատ ժամանակ է լինում մտածել շրջապատի մասին: Բոլորս այս աշխարհում միայնակ ենք: Մենք հուսահատված փորձում ենք մեր սրտի գանձերով կիսվել մյուսների հետ, բայց նրանք չգիտեն` ինչպես ընդունել դրանք: Այդ պատճառով էլ այս աշխարհում մեր ուղեկիցների հետ կողք կողքի ենք քայլում, բայց ոչ միասին: Մենք մենակ ենք թափառում: Մենք նման ենք մարդկանց, որոնք ապրում են օտար քաղաքում, չգիտեն լեզուն, ուզում են շատ հիանալի, խորը մտքեր հայտնել, բայց կարողանում են արտաբերել միայն զրուցարանային շաբլոն ֆրազներ: Նրանց գլխում շատ հետաքրքիր մտքեր են, բայց կարողանում են միայն ասել. «Մեր այգեպանի մորաքույրը իր անձրեւանոցը տանն է թողել», Ս. Մոեմ: Մարդը սկսում է փնտրել Ուսուցիչ: Բուդդիստները վստահ են, որ երբ աշակերտը պատրաստ լինի, Ուսուցիչը կհայտնվի: Կրոններով հետաքրքվելու ու տարվելու ժամանակն է գալիս: Սկսվում է ինքնուրույն կյանքը: Սեքսը դառնում է զուգընկերոջը մանիպուլյացիայի ենթարկելու լավագույն միջոցը: Սեքսը պարգեւատրում է, իսկ դրանից զրկելը` պատիժ: Սեքսը նաեւ ձանձրությի դեմ դեղամիջոց է: Կինը միայնակ մնալու ու զուգընկերոջը կորցնելու վախից կարող է դիմել ծայրահեղ միջոցի` հղիության: Կինը, որը մտածում է, թե երեխան կլուծի բոլոր խնդիրները, սխալվում է: Կինն ինքը պետք է լուծի իր երեխայի խնդիրները: Ու դրա համար կսկսի ատել նրան: Կա լավ կանոն` ծնել երեխա միայն այն տղամարդուց, ում կցանկանայիք, որ երեխան նմանվեր: Սեքսը նաեւ հիանալի միջոց է մարդուն ավելի լավ ճանաչելու համար: «Ավելի լավ ծանոթանալ աղջկա հետ, նրա հետ սեքս անելու համար» ռազմավարությունից անցում է կատարվում «Սեքս անել աղջկա հետ, նրան ավելի լավ ճանաչելու համար» ռազմավարությանը: Չնայած շատերը մարդու մասին ամեն ինչ կարող են ասել ծանոթությունից հինգ րոպե հետո: Մարդն այս տարիքում կարող է նաեւ սիրել: Ուրախանալ, երբ ոչ միայն ստանում է, այլ նաեւ տալիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ