Armnews.am-ը գրում է․
Դիվանագիտական անսպասելի հարցուպատասխան է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի և ամերիկացի լրագրողի միջև: Չինաստանում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ամերիկացի լրագրողը Լավրովին հարցրել է, թե նա ի՞նչ տեղեկություն ունի Ուկրաինայում ռուսական զորքերի վերաբերյալ: Ռուսաստանի արտգործնախարարն առիթը բաց չի թողել և Ջոն Քերիի ներկայությամբ ծաղրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակիին, որի հայտարարությունները Ռուսաստանում հաճախ զավեշտի են վերածվում:
- Նույնիսկ Ջեյն Սակին կասեր, որ ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկություն չունի այդ մասին, -ասել է Լավրովը:
- Իսկ ի՞նչ տեղեկություն դուք ունեք, - հարցրել է լրագրողը:
- Եթե Ջեն Սակին չունի, ես որտեղից ունենամ, - հեգնել է Լավրովը:
Տեսանյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/36621
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել