Լավրովը ծաղրել է Ջեն Փսակիին


14:48 , 10 նոյեմբեր, 2014

Լավրովը ծաղրել է Ջեն ՓսակիինArmnews.am-ը գրում է․

Դիվանագիտական անսպասելի հարցուպատասխան է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի և ամերիկացի լրագրողի միջև: Չինաստանում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ամերիկացի լրագրողը Լավրովին հարցրել է, թե նա ի՞նչ տեղեկություն ունի Ուկրաինայում ռուսական զորքերի վերաբերյալ: Ռուսաստանի արտգործնախարարն առիթը բաց չի թողել և Ջոն Քերիի ներկայությամբ ծաղրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակիին, որի հայտարարությունները Ռուսաստանում հաճախ զավեշտի են վերածվում:

Նույնիսկ Ջեյն Սակին կասեր, որ ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկություն չունի այդ մասին, -ասել է Լավրովը:

Իսկ ի՞նչ տեղեկություն դուք ունեք, - հարցրել է լրագրողը:

Եթե Ջեն Սակին չունի, ես որտեղից ունենամ, - հեգնել է Լավրովը:

Տեսանյութն՝ այստեղ