Որևէ երկրի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ պարզապես ԿՄԱԽՔՆ է որևէ համակարգի… Այդ կմախքով որևէ ճանապարհ չես գնա։ Հարկավոր է այդ կմախքին ավելացնել ՄԻՍ, դարձնել աշխատող ՄԱՐՄԻՆ։

Միացյալ Նահանգների Սահմանադրությունը մի կմախք էր, որի միսը այս երկու հարյուր տարիների ընթացքում այնքա՜ն շատացավ, իր օրենքներով, որ հիմա երկիրը կառավարվում է շատ չաղ ու հաստ, ոչ միայն ֆեդերալ հազարավոր օրենքներով, այլ նույնքան չաղ ու հաստ համայնքային, նահանգային օրենքներով…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ազգային, մշակույթային ու ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ արժեքներով համեմված հազարավոր օրենքների պետք ունի, ՄՍԻ, որպեսզի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄԻՆ ԴԱՌՆԱ, ՀԱՄԱԿԱՐԳ, որ կկարողանա սնուցել ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՈՑՅԱԼԱԿԱՆ, ԷԿՈՆՈՄԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՊԵՏՔԵՐԸ….

Ահավասիկ քսանհինգ տարի ոչ միայն ԿՄԱԽՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ լուրջ, աշխատող, ժողովրդին ապահովող, սնող, աշխատելու ու ապրելու իրավունքներ տվող օրենքներ չեն ավելացել, այլ այս կմախքը մնացել է հիմար, տխմար, տգետ, շահախնդիր, կոռուպտ դատավորների ձեռքերին, որպեսզի ոսկորները ինչպես ցանկանան, այնպես էլ չարաշահեն….

ԱՀԱ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ «ԲԱՐԵ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՔԵՐԸ ՈՐՏԵՂ ԵՆ ԹԱՔՑՐԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԵՐԻՑ …..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել