Մի անգամ արդեն ասել եմ, հիմա էլ եմ ասում, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունից հիմնականում շահելու է ջոկերի դերում հայտնված Չինաստանը:
Արևմուտքը, հիմա ոտ ու ձեռ ընկած, փորձում ա թուլացնել Ռուսաստանին, բայց հենց հասկացավ, որ թուլացող Ռուսաստանից հետո Կենտրոնական Ասիայում առաջացած վակումը փորձում ա լրացնել Չինաստանը, միանգամից կանգ ա առնելու ու տնտեսական ներարկումներով փորձելու ա նորից ամրապնդել ռուսական տնտեսությունը, որպեսզի ռուսական պատնեշով կարողանա հակակշռել կամ զսպել Չինաստանի աճող ազդեցությունը տարածաշրջանում:
Համարյա նույնատիպ իրավիճակ ա ստեղծվելու, ինչ Գերմանիա-Անգլո-սաքսեր հարաբերություններում երկու համաշխարհայիններից հետո:
Առաջին համաշխարհայինից հետո էլ երկրորդից հետո էլ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կարևորագույն դեռ խաղացին Գերմանիաի կապիտուլացիայի հարցում, սակայն հետո տնտեսական հսկայական ներարկումներով սկսեցին վերականգնել այդ երկրի տնտեսությունը Սովետի դեմն առնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10205088647125552
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել