Հայկական ուրբաթում Պետրոսի այն հարցին՝ եթե երկրի ղեկավար լինեիք, ինչ առաջնագույն քայլեր կանեինք, որպես այդ քայլերից մեկը՝ այս հոգևորականը, որի խոսքն ու հնչերանգը, ի դեպ, միշտ անբնականորեն և հոգևորականին ոչ պատշաճ ագրեսիվ են, ասում է ոչ ավել, ոչ պակաս հետևյալը. «Կստեղծեի ոչ թե դպրոցներ, այլ գիշերօթիկ դպրոցներ, ուր երեխաները համահավասար կսովորեին օրինապահ լինել, հարգել իրենց երկիրը և իրենց կյանքը զոհաբերել հանուն իրենց սրբազան երկրի»:

Պատկերացնու՞մ եք՝ 21-րդ դարի պետության բոլոր երեխաները հաճախեն ու սովորեն գիշերօթիկ դպրոցներում: Pink Floyd խմբի հայտնի ռոկ օպերայի ոչ պակաս հայտնի մսաղացային դրվագին համարժեք պատկեր կլիներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել