Pressident.am-ը գրում է․

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմանջյանի անվան շուրջ բարձրացած սեքս սկանդալից հետո  կրքերը շարունակում են թեժ մնալ: Ռեկտորը, ով օրերս կայացած մամուլի ասուլիսին չափազանց ինքնավստահ  հայտարարել է, որ որևէ մեկը կարող է հույս չունենալ, ինքը հրաժարական չի տալու, սեփական պատիվն ու հեղինակությունը փրկելու համար քավության նոխազներ է փնտրում: Դատելով նրա գործողություններից՝ անթաքույց արշավ է սկսել իր ղեկավարած համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանի (ով ավելի վաղ ահազանգել էր, որ ռեկտորի սեքս սկանդալի համար փորձում են իրեն մեղադրել), և պրոռեկտոր, Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանի դեմ:

PressIdent.am-ի հետ զրույցում Վլադիմիր Խոյեցյանն ասաց, որ իրեն հեռացրել են աշխատանքից՝ Աշխատանքային օրենսգրքի կոպտագույն խախտումներով: «Ինձ տրվել է 2 նկատողություն և, իր կարծիքով (նկատի ունի ռեկտորին- հեղ.), օրենքով է հեռացրել, սակայն Աշխատանքային օրենսգրքում գրված է, որ եթե նկատողություններից որևէ մեկը գտնվում է վարչական դատարանի  վարույթում, դրա հիման վրա չի կարելի մարդուն աշխատանքից հեռացնել»,- հայտնեց Վլադիմիրը: Ըստ նրա՝ իր առաջին նկատողության համար դիմել է Վարչական դատարան, որի մասին ռեկտորը ծանուցվել է պատշաճ կերպով:

«Առաջին նկատողության մեջ 3 կետ է եղել. առաջինում ուղղակի գրված է, որ հանձնարարություն է տրվել ու չեմ կատարել, սակայն հղում չկա` ինչ հանձնարարություն, ինչ հրամանով: Փաստաբանն էլ ասաց, որ դատարանում այդ կետն ուղղակի չի դիտարկվելու: Հիմնական կետն այն է, որ ամբիոններից մեկի վարիչը բողոքել է, թե խնդրով զանգել են մեր վարչություն, ասել ենք, որ մարդ կուղարկենք ու չենք ուղարկել: Իր ասած օրն ու ժամին իր ասած հեռախոսահամարով ուղղակի չէր կարող  պատասխանող լինել: Այդ օրն այդ սենյակում ոչ ոք չի եղել, քանի որ տանիքներում զբաղված են եղել լարեր քաշելով: Աշխատակիցների հետ եղել են այլ ընկերության աշխատակիցներ, ովքեր կարող  են դա հաստատել»,- նշեց բուհի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետը` հավելելով, որ դա զրպարտանք է:

Վլադիմիր Խոյեցյանը հայտնեց նաև, որ նույն ամբիոնի վարիչի բողոքի հիման վրա ստացել է երկրորդ նկատողությունը, ըստ որի՝ իբր ձախողել է դասերը: Դասախոսը շեշտեց, որ այդ փուլում որոշ բացակայություններ, այո, ունեցել է, քանի որ սեքս սկանդալի  հարցով եղել է ռեկտորի ներկայացուցիչը ոստիկանությունում: «Հիմա ինձնից փաստաթուղթ են պահանջում, որ ես ոստիկանությունում եմ եղել, ոստիկանությունից էլ ասում են, որ հետին ամսաթվով չեն կարող տալ այն տալ, իսկ ես այն ժամանակ չեմ պատկերացրել, որ կարող է ռեկտորին ոստիկանությունում ներկայացնելու համար նման խնդրի առաջ կանգնեմ»,- նկատեց Խոյեցյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել