
1in.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:
Նոյեմբերի 5-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1472735.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



