Osman_Askin_Bak1in.am-ը գրում է.

Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բնական գազի շահագործումը չի կարող վարել միայն մեկ կողմը: Նման սադրիչ հայտարարությամբ հանդես է եկել «Արդարություն և զարգացում» կուսացկությունից թուրք պատգամավոր Օսման Ասքըն Բաքը` Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել Հունաստանի խորհրդարանում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

«Ամբողջ շելֆը պետք է հասանելի լինի բոլորին, և երկու ժողովուրդները պետք է որոշեն` ինչպես օգտագործել իրենց պաշարները: Տարածաշրջանում միակողմանի գործունեություն լինել չի կարող, պետք է պայմանագիր լինի և նման կերպ կիսվեն բնական գազի պաշարները»,- ասել է պատգամավորը:

Պատգամավորի խոսքերով` Թուրքիան չի փորձում Կիպրոսին ինչ-ինչ հավակնություններ ներկայացնել, իսկ խնդիրները ծագում են միայն քաղաքական մակարդակով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել