Մի քանի ժամ առաջ Վրաստանի իշխող կոալիցիայի նիստից հետո պաշտոնանկ արվեցին վրացական կառավարության առանցքային երկու նախարարները՝ ՊՆ նախարար Իրակլի Ալասանիան և Եվրոպական և Եվրոատլանտյան ինտեգրացիայի նախարար Ալեկսի Պետրիաշվիլին: Ալասանիան, լինելով չափազանց խարիզմատիկ և չվարկաբեկված քաղաքական դեմք, բոլոր շանսերն ունի դառնալու վրացական ընդդիմության թիվ 1 դեմքը:
Ալասանիան արդեն իսկ հայտարարել է, որ ներկայիս կառավարությունը երկիրը տանում է ռուսական ենթակայության ուղղությամբ և կոչ է արել Վրաստանի բոլոր արևմտամետ ուժերին միավորվել այդ վտանգը կասեցնելու համար: Նա միևնույն ժամանակ չի բացառել, որ կարող է մոտակա ժամանակում ձերբակալվել վրաց իրավապահների կողմից:
Այս իրավիճակում առանցքային նշնակություն կունենա վրացական առանցքային ուժի՝ Սահակաշվիլու Միացյալ ազգային շարժում կուսակցության դիրքորոշումը և դերակատարումը:
Կոնկրետ տեղեկություններ չունեմ, թե պառլամենտում քանի պատգամավոր ունի իշխող կոալիցիան, բայց Սահակաշվիլիի կուսակցությունը պառլամենտում ունի 40% ներկայություն, և եթե վրացական իշխող կոալիցիայում ճաքերը խորանան, Սահակաշվիլիի կուսակցությունը կարող է ստանձնել երկրի կառավարման ղեկը կամ ամեն ինչ անել ներկայիս կոալիցիան հիմնովին կործանելու համար!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10205060834030242?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել