Հարգելի Ջոն Հեֆերն,
Ցավակցում եմ Լիբիայում տեղի ունեցածի համար:Իրականում` պետք է միշտ դատապարտվեն նման դեպքերը: Եվ ինչու չէ` նաև ունենան կոշտ պատասխաններ:
Ես հասկանում եմ, որ շատ մտահոգված եք Ձեր քաղաքացիների անվտանգությամբ, բայց թույլ տվեք Ձեզ հիշեցնել`
1. Հայսատանը «Մոզամբիկը» չէ /թող ներեն ինձ Մոզամբիկի ժողովուրդը/
2. Քայլ անելուց առաջ` աշխատակազմի հետ քննարկեք, քանի որ դուք նոր նշանակված դեսպան եք և ոնց հասկանում եմ` լավ չեք ուսումնասիրել Հայաստանը մինչ Ձեր գալը
3. Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ, սա փոքրիկ տեղեկատվություն և կխնդրեի ևս մեկ անգամ կարդալ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ամենևին էլ մի ծանրաբեռնվեք, ուղղակի կարդացեք տարրական դպրոցների դասագիրքը և խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել կրոնին:Քանի որ Ձեր նշած երկրների մեծամասնությունը մուսուլմանական երկրներ են կամ ծայրահեղական մուսուլմաններով լի:
Խնդրում եմ չընդունել որպես վիրավորանք, սա ուղղակի ՀՀ քաղաքացու մտահոգություն է: Եվ որպես ՀՀ-ի քաղաքացի խնդրում եմ տալ մանրամասն պարզաբանում, քանի որ Ձեր հայտարարությունը ՄԵԾ վիրավորանք է հասցրել Ինձ և կարծում եմ յուրաքանչյուր ՀԱՅԻ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել